Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը խոստովանել է, որ միշտ երազել է խաղալ մադրիդյան թիմում։
«Դա իմ երազանքն էր, չնայած այն հանգամանքին, որ ես շատ վնասվածքներ ունեի «Ռեալում»: Ես հպարտ եմ, որ կրում եմ «Ռեալի» մարզաշապիկը»,- Ազարի խոսքերն է մեջբերում Standard Sport-ը։
Միաժամանակ, ֆուտբոլիստը նշել է, որ իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է Լոնդոնի «Չելսիում», որտեղ անցկացրել է յոթ տարի։