«Բավարիան» պատրաստ է վաճառել Յոզուա Կիմիխին

«Բավարիան» պատրաստ է վաճառել թիմի կիսապաշտպան Յոզուա Կիմիխին, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիները պատրաստ են 29-ամյա գերմանացու համար արժանի առաջարկ դիտարկել։ Կիսապաշտպանին հետաքրքրում էին «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Բարսելոնան»:

Որոշ ակումբներ արդեն կապ են հաստատել խաղացողի հետ։ Նշվում է, որ Կիմիխը չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», ՊՍԺ և «Չելսի»։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 31 հանդիպում, դարձել 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։