Բրահիմ Դիասը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Մադրիդի Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է HITC-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը» և պատրաստ է ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Միաժամանակ, անձամբ՝ ֆուտբոլիստը, չի պլանավորում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ մադրիդյան ակումբից։

Դիասը «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի սան է։ Ընդհանուր առմամբ, նա «քաղաքայինների» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Կիսապաշտպանը միացել է «Ռեալի» թիմին 2019 թվականի հունվարին։ 2023/24 մրցաշրջանում խաղացողը բոլոր մրցաշարերում մադրիդցիների կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։