Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամիի» մարզաշապիկը Adidas-ի վարկածով դարձել է աշխարհում ամենավաճառվողը:
Անցյալ տարի ընկերությունը հայտարարեց, որ Մեսսիի մարզաշապիկները դարձել են MLS-ի ամենավաճառվող մարզաշապիկները, բայց դա հազիվ թե որևէ մեկին զարմացնի: Այնուամենայնիվ, հիմա մենք խոսում ենք մի փոքր այլ բանի մասին՝ Մեսսիի՝ «Ինտեր Մայամիի» մարզաշապիկների վաճառքի թիվը գերազանցել է Արգենտինայի հավաքականի սեփական մարզաշապիկների վաճառքին:
Իսկ դա, հաշվի առնելով, որ Մեսսին վայելում է Աշխարհի չեմպիոնի կարգավիճակը, լուրջ փոփոխություն է։ Սա նշանակում է, որ նրա ժողովրդականությունը մնում է նույն բարձր մակարդակի վրա, ինչ Բարսելոնայում խաղալու տարիներին, չնայած նրան, որ նրան այլևս չեն կարող տեսնել Եվրոպայում։
Այժմ Մեսսին ուրախացնում է այլ հանդիսատեսի։