Հայտնի է, թե որ խաղահամարով հանդես կգա Բրահիմ Դիասը Մարոկկոյում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը Մարոկկոյի հավաքականի կազմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։ Այս մասին հայտնում է Diario AS թերթը։

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպանը հայտարարել էր, որ հանդես է գալու Մարոկկոյի հավաքականում։ Դիասը մեկ հանդիպում է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում 2021 թվականի հունիսին։ Հիշեցնենք, որ Դիասը ծնվել է Իսպանիայում, սակայն նրա ծնողները մարոկկացու արմատներ ունեն։

Ընթացիկ մրցաշրջանում Բրահիմ Դիասը «Ռեալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Կիսապաշտպանը դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 2023 թվականի հունիսին իսպանական ակումբը երկարաձգեց Դիասի հետ պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։