Ջեյդոն Սանչոն այս ամառ կարող է վերադառնալ անգլիական ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն այս ամառ կարող է վերադառնալ անգլիական ակումբ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը և Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարները շահագրգռված են շարունակել համագործակցությունը։ Սակայն դրան կարող է խանգարել անգլիացու աշխատավարձի բարձր ակնկալիքները: Հարձակվողին ձեռք բերելու համար «իշամեղուները» պետք է վճարեն առնվազն 35 միլիոն եվրո: Նշվում է, որ Դորտմունդի բյուջեն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա ապահովել նման ֆինանսական բեռ:

Սանչոն «Բորուսիայում» հանդես է գալիս այս տարվա հունվարից 6 ամսով վարձավճարով։ Վինգերը բոլոր մրցաշարերում իշամեղուների կազմում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիան» կարող է իր հարձակվողին փոխանակել Սանչոյի հետ։