Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը առողջական խնդիրների պատճառով բաց կթողնի Ֆրանսիայի՝ մարտին կայանալիք ընկերական խաղերը Գերմանիայի և Չիլիի հետ։
Այսպիսով, հավաքականում Գրիզմանի ռեկորդային շարքը կդադարեցվի՝ նա մասնակցել է եռագույնի նախորդ 84 հանդիպումներից յուրաքանչյուրին։
Ընդհանուր առմամբ, 32-ամյա Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 127 հանդիպում և 44 գոլ։