2023 թվականի սկզբին հարձակվող Մեյսոն Գրինվուդի դեմ սեռական ոտնձգության մեղադրանքները հանվեցին։ Սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» սկանդալից հետո ֆուտբոլիստին չվերադարձրեց հիմնական թիմ, իսկ ամռանը Գրինվուդը վարձավճարով գնաց «Խետաֆե»:
Ինչպես հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դեմ չեն լինի, որ Գրինվուդը վերադառնա թիմ։
«Նրա խաղընկերները դեմ չէին լինի նրա վերադարձին: Նրանք գիտեն պատմությունը և հասկանում են, որ Գրինվուդի վերադարձը հակասական կլինի: Նրանց լուծումը ֆուտբոլն է՝ մաքուր ու պարզ։ «Մանչեսթեր Յունայթեդը» խնդիրներ ունի գոլեր խփելու հարցում, և ֆուտբոլիստները տեսնում են, թե ինչպես է Մեյսոնը գոլ խփում և օգնում իր թիմին ամեն շաբաթ»,- ասել է աղբյուրը։
2023/24 մրցաշրջանում Գրինվուդը «Խետաֆեի» կազմում անցկացրել է 27 հանդիպում։ Դրանցում 22-ամյա հարձակվողը խփել է 8 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։