«Մանչեսթեր Սիթին» որոշել է Ժոաու Կանսելուի ապագան

«Մանչեսթեր Սիթին» որոշել է աջ պաշտպան Ժոաու Կանսելուի ապագան, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»:

Sport-ի տեղեկություններով՝ «քաղաքայինները» մտադիր չեն երկարաձգել վարձակալությունը ևս մեկ մրցաշրջանի համար, ինչպես ցանկանում է «Բարսելոնան»։ Նշվում է, որ ֆուտբոլիստը մտադիր է մնալ «կապտանռնագույնների» ճամբարում։

Խնդիրն այն է, որ «Բարսելոնան» չունի լիարժեք տրանսֆերի համար անհրաժեշտ գումար, որն այդքան ցանկանում է «Մանչեսթեր Սիթին»: Աղբյուրը հայտնում է, որ «Սիթին» պորտուգալացու համար առաջարկներ ունի Սաուդյան Արաբիայի և Պրեմիեր Լիգայի ակումբներից։