Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է իր թիմ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվողին:
Defensa Central-ի տեղեկություններով՝ «արքայական ակումբի» ղեկավարը հետաքրքրված է Ալեխանդրո Գառնաչոյի տրանսֆերով։ Աղբյուրը հայտնում է, որ ապրիլի 17-ին Պերեսը նախատեսում է անձամբ հանդիպել արգենտինացու հետ ու բանակցություններ վարել։
Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում հենց այդ նույն օրը Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Նշենք, որ Գառնաչոյի կուռքը Կրիշտիանու Ռոնալդուն է, ով այժմ զբաղեցնում է Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի առաջին հորիզոնականը։
19-ամյա Ալեխանդրոն ԱՊԼ-ում ընթացիկ մրցաշրջանում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։