«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է ազգային հավաքականի խաղերի դադարի մասին։
«Այս ընդմիջումը մեզ ավելի լավը կդարձնի։ Մրցաշրջանի վերջում կտեսնեք «Մանչեսթեր Սիթիի» լավագույն խաղը»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Այս մրցաշրջանում 27-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Անցկացրած 28 հանդիպումներից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ առաջատար «Արսենալից» զիջելով մեկ միավորով։
«Մանչեսթեր Սիթիի» հաջորդ հանդիպումը «Արսենալի» դեմ կկայանա մարտի 31-ին։