Կիրակի օրը՝ մարտի 17-ին, «Լիվերպուլը» Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչում դրամատիկ խաղում հյուրընկալվելիս պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 3:4:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։
Այսպիսով, Սալահը հինգերորդ խաղում անընդմեջ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։ Ֆուտբոլի պատմության մեջ նախկինում ոչ ոք նման նվաճման չի հասել, հայտնում է Squawka վիճակագրական պորտալը X-ի իր էջում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ այս հանդիպումից հետո մերսիսայդցիների անպարտելի 9-խաղյա շարքը ընդհատվեց։ Վերջին անգամ «Լիվերպուլը» պարտվել է պաշտոնական խաղում փետրվարի 4-ին: Դա տեղի ունեցավ Անգլիայի առաջնության «Արսենալի» հետ խաղում՝ 1:3:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սալահն ակումբի կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։