«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կմիանա Անգլիայի հավաքականին առաջիկա ընկերական խաղերին, հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյունդը։
Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Դարմշտադտի» հետ խաղում (5:2) հարձակվողը ոլորել է կոճը և փոխարինվել։
«Նա կհետազոտվի Անգլիայում: Այնտեղ կան բժիշկներ, որոնց կարող եք վստահել: Այս հարցում մենք սերտ համագործակցության մեջ ենք լինելու։ Քեյնը ռիսկի չի դիմի»,- Ֆրեյդի խոսքերն է մեջբերում Bild-ը։