Ավարտվեց Լիգա 1-ի 26-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Մոնպելյեն» ու ՊՍԺ-ն։ Խաղը կայացել է «Ստադ դե լա Մոսոն» (Ֆրանսիա, Մոնպելյե) մարզադաշտում։ Հանդիպմանը հյուրերը հաղթեցին 6։2 հաշվով։
Փարիզցիների կազմում երեք գոլի հեղինակ է դարձել աստղային հարձակվող Կիլիան Մբապպեն, ով այժմ 188 գոլով զբաղեցնում է Ֆրանսիայի առաջնության ռմբարկուների ցուցակի 8-րդ հորիզոնականը։ Դրան հասնելու համար Ֆրանսիայի հավաքականի ավագին անհրաժեշտ էր 241 հանդիպում։
Կիլիանն առաջ է անցել «Լիոնի» նախկին հարձակվող Ֆլորի դի Նալոյից, ով 425 խաղում դարձել է 187 գոլի հեղինակ։
Ցուցակում հաջորդը «Նիսի» նախկին հարձակվող Յոզեֆ Ուիլակին է՝ 190 գոլ 438 խաղում։
Լիգա 1-ի պատմության լավագույն ռմբարկուն Դելիո Օնիսն է՝ 299 գոլով։