Չավի. «Պայքարելու ենք երկու կարևոր գավաթների համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0) Լա Լիգայում։

««Բարսելոնայի», թերևս, ամենաամբողջական խաղն էր։ Այս հանդիպումը նման էր «Նապոլիի» դեմ խաղին։ Մենք լավ էինք հասկանում խաղը, Լևանդովսկին շատ ակտիվ էր, Ֆերմինը, Ժոաուն… Լավ էինք գրոհում ազատ գոտիները։ Սա կատարյալ համընկնում է մեր մեթոդաբանության և խաղային փիլիսոփայության տեսանկյունից:

«Բարսելոնայում» ոչ ոք չի հանգստանում։ Ես ավելի շատ ճնշում կգործադրեմ ֆուտբոլիստների վրա, քան երբևէ։ Հատկապես որ ես գնում եմ։

Մենք կփորձենք կատարելագործվել և պայքարել երկու կարևորագույն գավաթների համար: Մենք պետք է առաջ մղենք ֆուտբոլիստներին ու ավելին պահանջենք նրանցից»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։