«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Էդերսոնի հետ

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ Էդերսոնի հետ, հայտնում է Daily Star-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր համաձայնագրի կնքումից հետո ֆուտբոլիստի աշխատավարձը կավելանա շաբաթական մինչև 200.000 ֆունտ ստերլինգ։

Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Ներկայումս դարպասապահը շաբաթական 120 հազար ֆունտ է ստանում: