Վինիսիուս․ «Մենք ֆանտաստիկ մրցաշրջան ենք անցկացնում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է «սերուցքայինների» խաղը «Օսասունայի» հետ Իսպանիայի Պրիմերայի 29-րդ տուրի խաղում (4:2)։

«Դա հիանալի խաղ էր ամբողջ թիմի կողմից: Մենք ֆանտաստիկ մրցաշրջան ենք անցկացնում՝ շատ լավ պաշտպանվում ենք և հարձակման գծում ուժեղ ենք, շատ գոլեր ենք խփում։

Ես միշտ փորձում եմ բարելավել իմ խաղը և ավելի շատ խաղալ տուգանային հրապարակում, որպեսզի ավելի շատ գոլեր խփեմ: Մարզիչն ինձ վստահեց այս պատասխանատվությունը, իսկ ես ընդունեցի այն»,- Վինիսիուսի պաշտոնական կայքը մեջբերում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հարձակվողը դուբլի հեղինակ էր դարձել վերջին խաղում՝ գոլի հեղինակ դառնալով հանդիպման չորրորդ եւ 64-րդ րոպեներին։ Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալը» ամրապնդվեց Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում՝ 29 խաղից վաստակելով 72 միավոր։