Խվիչա Կվարացխելիա․ «Նրա հետ համեմատվելը հաճելի է»

«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան խոսել է նեապոլիտանական թիմի մասին:

«Ես շատ ուրախ եմ այստեղ խաղալու համար, քանի որ «Նապոլիի» երկրպագուները ֆանտաստիկ են: Նրանք շատ են սիրում ֆուտբոլը, և ես հպարտ եմ, որ ինձ այդքան լավ են վերաբերվում։

«Նապոլին» հիանալի թիմ է՝ մեծ լեգենդներով, Մարադոնան խաղացել է այստեղ, և նրանից լավը չկա։

Սա նաև ֆանտաստիկ քաղաք է և, իմ կարծիքով, աշխարհի լավագույն ակումբներից մեկը: Նման բաներն անմոռանալի են դարձնում ձեր փորձառությունը ակումբում:

Մարադոնան «Նապոլիի» աստվածն է։ Նրա հետ համեմատվելը շատ հաճելի է։ Բայց, իհարկե, ես չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, քանի որ նա երբևէ եղած լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Իհարկե, ես աներևակայելի հպարտ եմ, որ երկրպագուներն ինձ «Կվարադոնա» են անվանում, դա ինձ համար շատ բան է նշանակում»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն։