«Մանչեսթեր Սիթին» ուզում է երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Էդերսոնի հետ

«Մանչեսթեր Սիթին» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Էդերսոնի հետ, հայտնում է Daily Star-ը։

Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը։

Ներկայումս դարպասապահը շաբաթական 120 հազար ֆունտ է ստանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր համաձայնագրի կնքումից հետո ֆուտբոլիստի աշխատավարձը կավելանա շաբաթական մինչև 200.000 ֆունտ ստերլինգ։