Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը պատմել է, թե երբ «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը կկարողանա ապաքինվել խաչաձև կապանների պատռվածքից հետո։
«Մենք դեռ չենք անցել նրա վերականգնման ճանապարհը: Միայն այն ժամանակ, երբ ավարտենք ֆիզիոթերապիայի ինը կամ տասը ամիսը, հնարավոր կլինի վերջնականապես հաստատել նրա վերադարձը խաղադաշտ»,- Լասմարի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Անցած հոկտեմբերին բրազիլացին առաջի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել և ծնկի մենիսկի պատռվածք: