Պոլ Պոգբա. «Երբեք այսքան շատ բան չեմ սովորել, որքան այս տարի»

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան իր ծննդյան օրվա կապակցությամբ գրառում է կատարել սոցիալական ցանցերում.

Երեկ՝ մարտի 15-ին, ֆրանսիացին դարձավ 31 տարեկան։

«Երբեք այդքան շատ բան չեմ սովորել և հասունացել, որքան այս տարի: Փորձությունները, որոնք Ալլահն է ուղարկում, անխուսափելի են, և հեշտ է տեսնել միայն վատը, բայց ինչ էլ որ պատահի, պետք է երջանիկ պահեր փնտրել: Փառք Ալլահին բոլոր լավ, վատ ու դժվար ժամանակների համար»,- գրել է Պոգբան։

Հիշեցնենք, որ վերջերս ֆրանսիացին 4 տարով որակազրկվել էր հակադոպինգային կանոնները խախտելու համար։