Ժորդի Ալբա․ «Հուսով եմ, որ Լիոնել Մեսսիի վնասվածքը լուրջ չէ»

«Ինտեր Մայամիի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է իր թիմակից Լիոնել Մեսսիի վնասվածքը։

Մարտի 14-ի գիշերը «Ինտեր Մայամին» ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում հաղթեց «Նեշվիլին» (3:1) և դուրս եկավ հաջորդ փուլ։ Մեսսին առաջին խաղակեսում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, սակայն երկրորդ խաղակեսի սկզբում ցավալի հարված ստացավ ոտքին և նրան փոխարինեց Ռոբերտ Թեյլորը։

«Լեոն միշտ ցանկանում է խաղալ և օգնել թիմին, բայց մենք կտեսնենք, թե ինչ ցույց կտա բուժզննումը։ Հուսով եմ՝ այնտեղ ոչ մի լուրջ բան չկա, և նա մեզ կօգնի շաբաթ օրվա խաղում։ Մեսսին մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է»,- ասել է Ալբան AS-ին տված հարցազրույցում: