Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն։
Ինչպես հայտնում է DeadlineDayLive-ը՝ ՊՍԺ-ն հետաքրքրված է ֆուտբոլիստի պայմանագիր կնքելու հարցում: Փարիզյան թոփ-ակումբի ղեկավարությունը նախատեսում է անգլիացու հետ պայմանագիր կնքել հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ ՊՍԺ-ն Ռեշֆորդին առաջարկում է շահավետ պայմանագիր՝ շաբաթական 585 հազար եվրո աշխատավարձով։
Մարկուսը «կարմիր սատանաների» հետ պայմանագրային պարտավորություններ ունի մինչև 2028 թվականի կեսերը։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։