Խվիչա Կվարացխելիան կարող է երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ

Վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարող է նոր պայմանագիր կնքել իր ներկայիս ակումբի՝ «Նապոլիի» հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Լրագրողի տեղեկություններով՝ նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը կիսապաշտպանին երկարաժամկետ պայմանագիր է առաջարկել մինչև 2029 թվականի կեսերը։ Կվարացխելիայի աշխատավարձը նոր պայմանագրով կկազմի տարեկան չորս միլիոն եվրո։

Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում Խվիչան նեապոլիտանական թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում։ Կիսապաշտպանը դարձել է տասը գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։