Ուրբաթ օրը՝ մարտի 15-ին, Նիոնում (Շվեյցարիա) կկայանա Չեմպիոնների Լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/4 և 1/2 եզրափակչի վիճակահանությունը։ Արարողությունը կմեկնարկի 15:00-ին։
Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 9-ին և 10-ին, քառորդ եզրափակիչի պատասխան խաղերը՝ ապրիլի 16-ին և 17-ին։
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները նշանակված են ապրիլի 30-ին և մայիսի 1-ին, իսկ կիսաեզրափակիչի պատասխան խաղերը՝ մայիսի 7-ին և 8-ին:
Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հունիսի 1-ին։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի մասնակիցներն են.
«Արսենալ» (Անգլիա),
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա),
«Բարսելոնա, Իսպանիա),
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա),
ՊՍԺ (Ֆրանսիա),
«Բավարիա» (Գերմանիա),
«Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա),
«Բորուսիա» (Գերմանիա).