Մադրիդի «Ռեալը» պլանավորում է որոշ փոփոխություններ հայտացուցակում:
Ակումբն ակտիվորեն կապված է «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի հետ, ուստի Ֆերլան Մենդին կարող է հեռանալ Մադրիդից՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար:
Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, Մադրիդի «Ռեալն» առաջարկել է Մենդիին տեղափոխել «Մանչեսթեր Յունայթեդ»: Մադրիդցիները պատրաստ են բաց թողնել 28-ամյա պաշտպանին 30 միլիոն եվրոյի դիմաց։ Մադրիդի առաջարկը գայթակղիչ է «կարմիր սատանաների» համար, սակայն այլ ակումբներ նույնպես ցանկանում են Ֆերլանին տեսնել իրենց շարքերում։
2023/24 մրցաշրջանում Մենդին մասնակցել է 27 հանդիպման։ Դրանցում պաշտպանը մեկ գոլ է խփել։