Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բացատրել է, թե ինչպես է իր թիմին հաջողվել առաջընթաց գրանցել։
Հիշեցնենք, որ վերջին երեք հանդիպումներում «կատալոնացիները» ոչ մի գնդակ բաց չթողեցին և երկու հաղթանակ տարան։
«Երկու շաբաթ առաջ մենք սկսեցինք ավելի լավ մարզվել, իսկ հիմա ավելի լավ ենք խաղում: Ժամանակն է ցույց տալու, որ մենք կարող ենք մրցել ցանկացած մրցակցի հետ»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։
Այս մրցաշրջանում Ռոբերտն Իսպանիայի առաջնությունում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 35-ամյա լեհի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում, սակայն հաջորդ ամառ ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից: