«Ինտերն» Ա Սերիայի 28 խաղից 75 միավոր է վաստակել, ինչը ռեկորդային է

«Ինտերը» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ցույց է տալիս միավորների ռեկորդ:

Մարտի 9-ին միլանյան ակումբը Իտալիայի առաջնության 28-րդ տուրում 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Բոլոնիայի» նկատմամբ և այժմ ունի 75 միավոր։

Ըստ Opta-ի՝ պատմության մեջ միայն մեկ ակումբ է ավելի շատ միավոր վաստակել 28 տուրից հետո. «Ինտերը» 2006/07 մրցաշրջանում Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ վաստակել է 76 միավոր։

Ա Սերիայի աղյուսակում «Ինտերը» 18 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսին»: