Դանի Ալվեսի շրջապատը հերքել է ֆուտբոլիստի ինքնասպանության մասին լուրերը

Դանի Ալվեսի շրջապատը հերքել է բրազիլացի ֆուտբոլիստի ինքնասպանության մասին լուրերը։ Այս մասին հայտնում է TNT Sports and Radio Itatiaia-ի լրագրող Մարսելո Բեխլերը։

Ավելի վաղ բրազիլացի լրագրող Պաուլո Ալբուկերկեն հայտնել էր, որ Ալվեսն ինքնասպան է եղել։

Բեխլերը հայտնել է, որ Ալվեսի մամուլի ծառայությունը նրա փաստաբանի հետ շփվելուց հետո հերքել է այդ լուրերը։

Հիշեցնենք, որ Ալվեսը նախկինում մեղավոր էր ճանաչվել սեռական ոտնձգությունների համար և դատապարտվել չորսուկես տարվա ազատազրկման։