«Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնին «Չելսիի» ամառային տրանսֆերային նպատակն է: Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ «թոշակառուների» ղեկավարությունը պատրաստ է հարձակվողի համար վճարել մոտ 70 միլիոն եվրո։ Անձամբ՝ Թոնին, ցանկանում է տեղափոխվել ավելի կարգավիճակ ունեցող ակումբ, ուստի հրաժարվում է նոր պայմանագրից։ Նրա պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:
Հարձակվողի համար պայքարում «Չելսիի» մրցակիցը Լոնդոնի «Արսենալն» է։ Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է ութ հանդիպում։ Հարձակվողը դարձել է չորս գոլի հեղինակ։