«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան դարձել է Իտալիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Ա Սերիայի կայքը։
Այս տիտղոսին հավակնում էին նաև Կոպմեյները («Ատալանտա»), Ռաֆայել Լեաուն («Միլան»), Ռիկարդո Օրսոլինին («Բոլոնիա»), Մարկուս Թյուրամը («Ինտեր») և Դուշան Վլահովիչը («Յուվենտուս»):
Փետրվարին Դիբալան Ա Սերիայում անցկացրել է 3 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։