«Ռեալի» բողոքարկումը Բելինգհեմի որակազրկման դեմ մերժվել է

Հայտնի է դարձել, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի բողոքարկումը որակազրկման դեմ մերժվել է։

Հիշեցնենք, որ անգլիացին հեռացվել էր Լա Լիգայի «Վալենսիայի» հետ խաղում (2:2) այն բանի համար, որ վրդովված էր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյի որոշումից, ով 99-րդ րոպեին չեղարկեց մադրիդյան թիմի գոլը: Արդյունքում ֆուտբոլիստը որակազրկվել է երկու խաղով՝ «մրցավարի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար», հայտնում է COPE-ը։

«Ռեալը» բողոքարկել է որոշումը, սակայն բողոքարկման հանձնաժողովը հաստատել է Ջուդի որակազրկումը։ Արդյունքում Բելինգհեմը բաց կթողնի «Սելտայի» ու «Օսասունայի» դեմ հանդիպումները։

Նշենք, որ «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է՝ «Ժիրոնային» գերազանցելով 7 միավորով: