«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն կարող է կարիերան շարունակել անգլիական այլ ակումբում։
Ինչպես տեղեկացնում են Give me Sport-ի լրագրողները, մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Հնարավոր է, որ Հաուն հեռանա «կաչաղակներից» այս մրցաշրջանի վերջում։ Նույն ճակատագիրը կարող է սպասել «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Եթե արգենտինացին հրաժարական տա, ապա «ազնվականները» կարող են առաջարկ անել «Նյուքասլի» մարզչին։
Երկու ակումբներն էլ անհաջող են հանդես գալիս Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ «Նյուքասլը» 40 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը, իսկ «Չելսին» (36) 11-րդ տեղում է: