Ջուդ Բելինգհեմը դժգոհություն է առաջացրել Լա Լիգայի մրցավարների շրջանում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դժգոհություն է առաջացրել Իսպանիայի առաջնության մրցավարների շրջանում։

Հիշեցնենք, որ անգլիացին հեռացվել էր Լա Լիգայի «Վալենսիայի» հետ խաղում (2:2) այն բանի համար, որ վրդովված էր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյի՝ 99-րդ րոպեին մադրիդցիների գոլը չեղարկելուց հետո: Արդյունքում ֆուտբոլիստը որակազրկվել է երկու խաղով՝ «մրցավարի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար», հաղորդում է Marca-ն։

Մրցավարները Բելինգհեմին համարում են ֆուտբոլիստ, ով չի նպաստում խաղադաշտում նորմալ մթնոլորտի ստեղծմանը իր բողոքների պատճառով։ Մրցավարներին դուր չի գալիս, թե ինչպես է անգլիացին դիմում իրենց։