Մաուրիսիո Պոչետինոն հերթական անգամ փորձել է հանգստացնել երկրպագուներին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հերթական անգամ փորձել է հանգստացնել երկրպագուներին, ովքեր դժգոհ են թիմի ցուցադրած խաղից այս մրցաշրջանում։

«Մենք դժգոհելու և ասելու ոչինչ չունենք։ Մենք լիովին հասկանում ենք իրավիճակը և երկրպագուների հիասթափությունը։ Մենք պետք է ընդունենք դա և փորձենք բարելավել մեր խաղն ու արդյունքները: Մեզ պետք է մեր երկրպագուների աջակցությունը»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։

«Չելսին» այժմ առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է տասնմեկերորդ տեղը: Վերջերս լոնդոնյան թիմը Լիգայի գավաթի եզրափակչում պարտվեցին «Լիվերպուլին»։