Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ծնկի լուրջ վնասվածք է ստացել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Այդ ժամանակվանից բելգիացի ֆուտբոլիստը ապաքինվում է։
Ինչպես հայտնում է Marca-ն, Կուրտուան թիմի հետ կվերսկսի մարզումները շուտով` մարտի 27-ին։ Կառլո Անչելոտտին ավելի վաղ ասել էր, որ Կուրտուան ապրիլի երկրորդ կեսին կրկին կկարողանա խաղալ Մադրիդի «Ռեալում»։
Մադրիդի «Ռեալը» ներկայումս զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։