Ռիո Ֆերդինանդ. «Կարծում եմ, որ նման ֆուտբոլիստները չպետք է անընդհատ վազեն խաղադաշտում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի Հռոմում «Լացիոյի» հետ պատասխան խաղում (3:0) կրած ջախջախիչ հաղթանակից հետո կարծիք է հայտնել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի հաջող խաղի գաղտնիքի մասին։

«Դուք կարող եք տեսնել մեծ ռմբարկուի ոճը նրա խաղում: Կարծում եմ, որ նման ֆուտբոլիստները չպետք է անընդհատ վազեն խաղադաշտում, նրանք պետք է ճիշտ ժամանակին լինեն ճիշտ տեղում։ Եվ դա հենց այն է, ինչ Հարի Քեյնն արել է իր կարիերայի ընթացքում, և դա մեծ պատճառ է, որ նա այդքան շատ գոլեր է խփել իր կարիերայում»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Նշենք, որ Քեյնը դուբլի հեղինակ է դարձել «Լացիոյի» դեմ խաղում՝ խփելով 51 գոլ ՈւԵՖԱ-ի մրցաշարերում։