Լուիս Էնրիկեն չի պատրաստվում վերադառնալ «Բարսելոնա»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի պատրաստվում վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 53-ամյա իսպանացին մտադիր է երկար ժամանակ մնալ ՊՍԺ-ում՝ չնայած կատալոնական ակումբի որոշ ներկայացուցիչների հետաքրքրությանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն Չավիին փոխարինելու լավագույն թեկնածու է համարում Էնրիկեին, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։

Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014-ից 2017 թվականներին: Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ դարձավ Լա Լիգայի չեմպիոն, երեք անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը և մեկական անգամ նվաճեց երկրի Սուպերգավաթը, Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։