«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Մեսսին լավագույնն է, ով երբևէ խաղացել է։ Միգուցե նա պետք է ավարտի կարիերան, որպեսզի մեկ ուրիշը համարվի լավագույնը»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ 36-ամյա Լիոնել Մեսսին 2023 թվականին նվաճել է «Ոսկե Գնդակը»։ Քվեարկության արդյունքում երկրորդը 23-ամյա Էրլինգ Հոլանդն էր, երրորդը՝ Կիլիան Մբապպեն։