Ֆիլ Ֆոդենը հավասարվեց Ջուդ Բելինգհեմին արդյունավետ գործողություններով այս մրցաշրջանում

Մարտի 3-ին «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի խաղում։

Այս խաղում երկու գոլ խփեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

2023/24 մրցաշրջանում Ֆոդենը ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերում արդեն խփել է 18 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Այսպիսով, Ֆիլը հասավ Մադրիդի «Ռեալի» իր աստղային հայրենակից Ջուդ Բելինգհեմին, ով նույնպես ունի 28 արդյունավետ գործողություն (20+8):