Ռուդ Գուլիտ․ «Եթե ​​քեզ զանգահարեն մադրիդցիները, ուրեմն չես կարող հրաժարվել»

«Չելսիի» և Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը կարծիք է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

«Մադրիդի «Ռեալն» աշխարհի ամենամեծ ակումբն է։ Եթե ​​քեզ զանգահարեն մադրիդցիները, ուրեմն չես կարող հրաժարվել։ Մադրիդի «Ռեալը» միշտ պայմանագիր է կնքում մոլորակի լավագույն ֆուտբոլիւստների հետ, ինչի համար էլ ժամանակին հրավիրել է Կրիշտիանու Ռոնալդուին և այլ հիանալի ֆուտբոլիստների։

Մբապպեն կարծում է, որ կարող է հաղթել «Ռեալի» հետ։ Նա արդեն շատ է հաղթել ՊՍԺ-ի հետ, բայց ցանկանում է հաղթել Չեմպիոնների Լիգան, և գուցե կարծում է, որ չի կարող հասնել դրան ՊՍԺ-ի հետ: Չնայած ես դեռ կարծում եմ, որ փարիզցիները կարող են դա անել։ Այնուամենայնիվ, Կիլիանը փոփոխություններ է ցանկանում»,- Գուլիտի խոսքերն է մեջբերում AS-ը։