Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսում «Արսենալը» հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Շեֆիլդի» դարպասը։
Անգլիայի առաջնությունում նախորդ արտագնա հանդիպումներում «Արսենալը» հաղթել էր «Բարնլիին» (5:0) և «Վեսթ Հեմին» (6:0):
Ըստ Opta-ի՝ «Արսենալը» դարձել է Անգլիայի բարձրագույն խմբի պատմության միայն երկրորդ թիմը, որը երեք արտագնա խաղում անընդմեջ 5+ գոլ է խփել:
Վերջին անգամ «Բարնլիին» դա հաջողվել է 1961 թվականի սեպտեմբերին: