Մաուրիցիո Սարրի․ «Իտալական թիմերը մյուս առաջնությունների հետ նույն մակարդակի վրա են»

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է Ա Սերիայի մակարդակի մասին։

«Իտալական ֆուտբոլը դժվար ժամանակաշրջան է անցել, բայց ես չեմ կարծում, որ Ա Սերիան վերջին մի քանի տարվա վատագույն առաջնությունն է։ Մենք մեկ քայլ ցածր ենք զուտ տնտեսական պատճառներով, բայց ոչ մնացածից ցածր։

Իսպանիան և Գերմանիան ունեն մի քանի բարձրակարգ ակումբներ, մեկը Ֆրանսիայում է: Կարծում եմ, որ միջին հաշվով իտալական թիմերը նրանց հետ նույն մակարդակի վրա են»,- Սարրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։