Մատիս դե Լիգտ. «Իտալական թիմերը միշտ ուժեղ են խաղում պաշտպանությունում»

«Բավարիայի» պաշտպան Մատիս դե Լիգտը կիսվել է «Լացիոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղի սպասելիքներով։

«Մենք հիմա դժվար ժամանակաշրջան ենք ապրում, ուստի վաղվա խաղը շատ կարևոր է ամբողջ մրցաշրջանի համար։ Չեմպիոնների լիգան մեծ ջանքեր է պահանջում, բայց մենք պատրաստ կլինենք վաղվան։

Իտալական թիմերը միշտ ուժեղ են խաղում պաշտպանությունում։ Մեզ համար կարևոր է, որ մեր ֆուտբոլիստները մտնեն տուգանային հրապարակ և ստեղծեն գոլ խփելու մեզ անհրաժեշտ պահերը, բայց միևնույն ժամանակ պետք է զգույշ լինենք պաշտպանությունում։ Բարդ հանդիպում է լինելու և լուրջ փորձություն։

Ա Սերիան ուժեղ առաջնություն է, բայց ես շատ ուրախ եմ խաղալ այստեղ՝ «Բավարիայում»։ Հուսով եմ՝ վաղը կհաղթենք։ Իմոբիլեն շատ ուժեղ հարձակվող է։ Դժվար է պաշտպանվել նրանից: Պետք է չափազանց զգույշ լինենք»,- դե Լիգտի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։