Ֆերան Տորեսը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Արսենալը» տարբերակներ է ուսումնասիրում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, լոնդոնյան ակումբը հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսով։ «Զինագործները» կարող են փորձել պայմանագիր կնքել 24-ամյա ֆուտբոլիստի հետ առաջիկա ամռանը։ Ֆերան Տորեսը նախկինում մի շրջան անցկացրել է Անգլիայում՝ խաղալով «Մանչեսթեր Սիթիում»:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆերան Տորեսը մասնակցել է «Բարսելոնայի» 32 հանդիպման։ Հարձակվողն իր թիմի կազմում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը Տորեսին գնահատում է 35 միլիոն եվրո։