Մարկ-Անդրե տեր Շտեգեն․ «Մենք ցանկանում էինք հաղթել, բայց չստացվեց»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը բացատրել է, թե ինչու թիմը չկարողացավ հաղթել «Ատլետիկի» դեմ խաղում (0։0)։

«Մենք ցանկանում էինք հաղթել, բայց չստացվեց։ Բիլբաոյում միշտ էլ շատ դժվար է խաղալ: Մրցակիցը փորձեց ճնշում գործադրել, բայց միևնույն ժամանակ թույլ տվեց մեզ խաղալ։ Մենք դիմակայեցինք գրոհին, բայց առջևում խնդիրներ ունեինք»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Marca-ն։

27 տուրից հետո «Բարսելոնան» վաստակեց 58 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ռեալին» զիջելով 8 միավորով։