RAC1. Պեդրին վնասվածքի պատճառով վիրահատության չի ենթարկվի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին վնասվածքի պատճառով վիրահատության չի ենթարկվի, հայտնում է RAC1-ը։

Նախորդ օրը Պեդրին «Ատլետիկի» հետ խաղում կաղումով դուրս եկավ խաղադաշտից՝ հազիվ զսպելով արցունքները։

Վերջին երեք տարիների ընթացքում Պեդրին վնասվածքի պատճառով արդեն բաց է թողել ավելի քան 70 հանդիպում։