Կիլիան Մբապպեն կասկածում է ՊՍԺ-ին ակումբից իր հեռանալու մասին տեղեկատվության արտահոսքի մեջ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կասկածում է, որ իր հեռանալու մասին տեղեկատվության արտահոսքը կազմակերպել են հենց փարիզցիները, հայտնում է Footmercato-ն։

Նշվում է, որ Մբապպեն այնպիսի զգացողություն ուներ, որ ակումբը չի պահել իր խոսքը, քանի որ ցանկանում էր այլ կերպ հայտարարել հեռանալու մասին։ Այս մեթոդները Կիլիան Մբապպեն չէր հասկանում մինչև Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի կարևոր հանդիպումների մեկնարկը։ Նշվում է, որ այժմ կողմերի միջև լարվածությունը մեծանում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ՊՍԺ-ն ու, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։

Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։