«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը պատմել է, թե երբ կարող է նա ավարտել կարիերան։
Ռոդրիգեսը մասնակցել է Փարիզի Նորաձևության շաբաթվա միջոցառմանը: Այնտեղ նրան հարցրել են Ռոնալդուի հնարավոր կարիերայի մասին:
«Եվս մեկ տարի, հետո վերջ: Միգուցե երկուսը, ես չգիտեմ», – պատասխանել է Ռոդրիգեսը։
39-ամյա պորտուգալացին անցած տարվա հունվարից է հանդես գալիս «Ալ-Նասրի» կազմում։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 28 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Նախկինում Ռոնալդուն հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Յուվենտուսում», «Ռեալում» և «Սպորտինգում»: Հարձակվողը հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»։