Խվիչա Կվարացխելիայի հայրը անդրադարձել է իր որդու ապագային

Բադրի Կվարացխելիան, ով «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի հայրն է, կիսվել է նեապոլիտանական ակումբում որդու ապագայի մասին իր մտքերով։

«Իմ կարծիքով, հաջորդ մրցաշրջանում նա կորոշի մնալ «Նապոլիում»: Միայն նա կարող է ընտրություն կատարել՝ մնալ «Նապոլիում», թե ոչ։ Ես կհարգեմ և կընդունեմ նրա ցանկացած որոշում»,- Բադրի Կվարացխելիայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ՊՍԺ-ն ու «Բարսելոնան»։